Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակցի դին գտել են Արաքս գետում
Արտակարգ Պատահար
ՀՀ զինված ուժերի N զորամասի ուղեկալի մոտակայքում, Արաքս գետում՝ քարերի արանքում, հունիսի 28-ին' ժամը 08.57-ին, հայտնաբերվել է Ջ. Խ.-ի (ծնվ. 1960թ.) դին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 11.47-ին հրշեջ-փրկարարները Արաքս գետից դուրս են բերել Ջ.Խ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ավելի վաղ` հունիսի 26-ին, ժամը 11.10-ին, ՌԴ սահմանապահ հերթապահից տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի մոտակայքում գտնվող պոմպակայանի աշխատակից Ջ.Խ.-ին տևական ժամանակ է չեն կարողանում գտնել, հնարավոր է, որ ընկել է Արաքս գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հետախուզել են գետի ափամերձ հատվածը. քաղաքացին չէր հայտնաբերվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում