Արդյունավետ չէ. Զարուհի Փոստանջյանը՝ քառյակի 12 կետերի մասին
Քաղաքական
Դա համագործակցություն է, բայց շատ փոքրիկ, որն այս պահին արդյունավետ չէ: Արտագաղթը չի դադարում, մեր անկախությունը վտանգող բոլոր մարտահրավերներն այսօր գործի մեջ են դրված, և մենք դրա առջև պետք է դիմակայենք և պարտադրենք մերը: Այս պահի դրությամբ այդ փոքրիկ համագործակցությունը դա չի պարունակում: Այս մասին այսօր` «Ժառանգություն» կուսակցության համագումարի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանն` անդրադառնալով քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջագրին:
Զարուհի Փոստանջյանի կարծիքով` այդ փոքրիկ համագործակցությունը չի պարունակում իր մեջ այսօրվա ազգային շահը պարունակող քաղաքական օրակարգը: «Այդ օրակարգը պետք է տեղի ունենա, դրվի մեր բոլորիս առջև և սպասարկի անմիջականորեն, և ոչ թե սպասել, ինչ-որ ժամկետների: Այո, քաղաքական կուսակցությունները շատ կարևոր են և կարևոր գործընթացների մեջ են գտնվում: Այս պահին նրանք ինքներն էլ պետք է իրենց շտկեն և հասկանան, որ օր առաջ պետք է զբաղվեն հենց այդ խնդրով, այլ ոչ թե ժամկետներ տրամադրեն կամ որոշակի փոքր սահմանափակ 12 կետերի շուրջ գործունեություն ծավալեն»,- ասաց Փոստանջյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում