Րաֆֆի Հովհաննիսյանը «քառյակի» 12 կետի փոխարեն 120-ը կներկայացներ
Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհանիսյանը ողջունում է խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի համագործակցությունը և հույս է հայտնում, որ այդ համագործակցությունը կշարունակվի: Այս մասին «Ժառանգության» առաջնորդն ասաց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հարցին, թե եթե «Ժառանգությունը» կողմնակից է ամբողջական իշխանափոխությանը, ապա ո՞րն էր պատճառը, որ քառյակի ներկայացրած 12 կետանոց պահանջներում իշխանափոխության մասին պահանջ չի ամրագրվել: «Մենք ողջունում ենք այդ ուժերի համագործակցությունը: Սակայն միևնույն ժամանակ պետք է նշել, որ այդ քաղաքական ուժերից յուրաքանչյուրն ունի իր օրակարգը: Եվ եթե միայն «Ժառանգությանը» մնար, կլիներ ոչ թե 12, այլ 120 կետ»,- ասաց նա:
Նա նաև ընդգծեց, որ քառյակի համագործակցությունը պետք է դուրս գա խորհրդարանական շրջանակներից և ավելի ընդլայնվի: Հովհաննիսյանի խոսքով՝ անհրաժեշտ է, որպեսզի այդ 4 ուժերը միասնական վերջնական օրակարգ ձևավորեն նաև խորհրդարանից դուրս և իրենց շարքերն ընդգրկեն նաև քաղաքացիական հասարակությանը:
Միևնույն ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ քառյակի համագործակցությունը խորհրդարանական նոր մշակույթ է, ինչը ողջունելի է:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում