Արտաշատի ոռոգման ջրատարում հայտնաբերվել է միջին տարիքի կնոջ դի
Արտակարգ Պատահար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 28-ին 'ժամը 14.41-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտա-Արին- Բերդի փողոցի խաչմերուկի մոտակայքում երեխա է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Նոր-Արեշի 15-րդ փողոցի վերջնամասում' Արտաշատի ոռոգման ջրատարում, հայտնաբերվել է միջին տարիքի կնոջ դի:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում