Ժաննա Ֆրիսկեն տխրեցրել է իր երկրպագուներին
Հասարակություն
Դեռ մի քանի օր առաջ Ժաննա Ֆրիսկեի երկրպագուներին ուրախացրել էր այն լուրը, որ երգչուհին հուլիսի վերջին արդեն Մոսկվայում կլինի: Սակայն Ժաննայի հայրը հայտնել է, որ իր աղջիկը հուլիսին հայրենիք չի վերադառնա, ինչպես պլանավորել էին: Երգչուհու հայրը` Վլադիմիր Բորիսովիչը, ասել է. «Իհարկե, իմ աղջիկը շատ է ցանկանում հայրենիք վերադառնալ, սակայն բժիշկներն ասում են, որ նա դեռ պետք է բուժում ընդունի և չգիտի` երբ իրեն դուրս կգրեն: Միայն այն կասեմ, որ, հավանաբար, աշնանը կվերադառնա: Ժաննան խնդրել է ինձ, որ ես շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր համար»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում