Հրդեհ Հովսեփյան փողոցում
Արտակարգ Պատահար
Հունիսի 29-ին, ժամը 23.41-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Սրտաբանական հիվանդանոցի մոտակայքում գտնվող Նորքի այգիներում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է Հովսեփյան փողոցի թիվ 95ա քոթեջի տանիքը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.18-ին, մարվել' 00.48-ին:
Ամբողջությամբ այրվել են քոթեջի տանիքի փայտյա կառուցատարրերը և ներսում՝ կենցաղային իրեր (մոտ 100 քմ):


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում