«Ռեալը» Տոնի Կրոսի հետ պայմանագիր կկնքի
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Տոնի Կրոսը հաջորդ մրցաշրջանից հանդես կգա Մադրիդի «Ռեալում», տեղեկացնում է Marca-ն:
Ներկայումս ակումբները բանակցում են: «Արքայական ակումբը» ֆուտբոլիստի համար կվճարի 25-30 մլն եվրո, իսկ ինքը՝ 24-ամյա ֆուտբոլիստը, մադրիդցիների հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:
Ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի տարեկան 5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Կրոսին ցանկանում են ձեռք բերել նաև «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում