Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Հայաստանն իրավական համակարգը պետք է զարգացնի՝ առանցքում ունենալով մարդուն և նրա արժանապատվությունը. Հովհաննես Մանուկյան

Հայաստան

Հայաստանում իրականացվող սահմանադրական և պետաիրավական բարեփոխումների համատեքստում առավել արդիական է դարձել մարդու իրավունքների իրական պաշտպանություն ապահովող համակարգերի ներդրման հարցը: Այս մասին մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկին նվիրված միջացառման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: «Պետությունը սեփական իրավական համակարգը պետք է զարգացնի՝ առանցքում ունենալով մարդուն և նրա արժանապատվությունը: Այս իմաստով կարևոր նշանակություն ունեցավ Նախագահի կարգադրության հիման վրա մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշակումը, ոը փետրվարին ընդունվեց կառավարության կողմից»,- ասաց Մանուկյանը:

Նա ընդգծեց, որ կառավարությունն այս ծրագիրը համարում է մարդու իրավունքների պաշտպանության առումով համակարգված քաղաքականության իրականացման կարևորագույն գործիք: «Ծրագրի նպատակն է ապահովել Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով երաշխավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը»,- ասաց նա:

Նախարարը կարևորում է ծրագրի մշակման գործում բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը: Նա առաջին հերթին կարևորում է համագործակցությունը միջազգային գործընկերների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: «Այս ծրագրի շրջանակներում նշանակալի բաղադրիչներից է նաև հանրության մասնակցությունը պետության կարևորագույն որոշումների կայացմանը»,- ընդգծեց Մանուկյանը՝ հավելելով, որ հասարակությունն առավել քան ինտեգրված պետք է լինի կառավարության որոշումների կայացման, մշակման և հետագայում նաև դրանց իրականացման գործում: Նախարարի խոսքով՝ այդ դեպքում հանրության աչքին կառավարության որոշումներն առավել լեգիտիմ կլինեն, իսկ պետությունը հնարավորություն է ստանում առավել արդյունավետ դարձնել իր որոշումները:

Մանուկյանը կարևորում է նաև ծրագրի մշակմանը և իրականացմանը պետական համապատասխան մարմինների՝ մարդու իրավունքների պաշտպանի, իրավապահ մարմինների և այլ կառույցների մասնակցությունը:

Նա ընդգծեց, որ ծրագրում հստակ երևում են հիմնական թիրախները՝ առողջության ապահովում, կրթության, սոցիալական պաշտպանության իրավունքը և այլն: «Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ ծրագրում ամրագրված միջոցառումները սահմանափակված չեն և լինելու են շարունակական: Սա կենդանի փաստաթուղթ է, որ անընդհատ գտնվելու է դինամիկ զարգացման փուլում: Մենք չենք սահմանափակվելու մեկ ծրագրի իրականացմամբ, այլ անընդհատ փոփոխությունների ենք ենթարկելու այս ծրագիրը»,- ասաց Մանուկյանը:

Հովհաննես Մանուկյանը հույս հայտնեց, որ ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում մարդու իրավունքների իրական և արդյունավետ պաշտպանության համակարգի ամրապնդման վրա:

ՄԱԿ-ի նիստերի դահլիճում հունիսի 30-ին տրվեց Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի մեկնարկը: Միջոցառմանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ելույթներ ունեցան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր հավատարմարար Դիրկ Լորենցը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Օլեկսանդր Պավլյուկը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Ուիլյամ Հանլոն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված