Պելեն և Բեկենբաուերն ապուշներ են. Մարադոնա
Սպորտ
Դիեգո Մարադոնան Պելեին և Ֆրանց Բեկենբաուերին անվանել է ապուշներ:
Արգենտինացուն բարկացրել է այն փաստը, որ նրանք աջակցել են ՖԻՖԱ-ի՝ Սուարեսին որակազրկելու որոշումը:
«Պելեն և Բեկենբաուերն ապուշներ են: Նրանք հիմար բաներ են ասում և կատարում են Բլատերի հրամանները: ՖԻՖԱ-ի որոշումն արդարացնելու իրենց գործողությունն ինձ խելագարեցնում է: Նրանք պետք է լռեն և ոչինչ չասեն Սուարեսի մասին, քանի որ իրենք էլ չեն եղել արդար խաղի օրինակ: Պելեի պատճառով մի քանի ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել, իսկ Բեկենբաուերն այնպես էր աշխատում արմունկով, որ կարող էր ինչ-որ մեկին սպանել»,- Մարադոնայի խոսքը մեջբերում է իտալական մամուլը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում