Նեյմարը շահել է Playboy-ի դեմ դատը (լուսանկար)
Սպորտ
Բարզիլիայի դատարանը բավարարել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Նեյմարի հայցը Playboy ամսագրի հունիսյան համարը վաճառքից դուրս հանելու վերաբերյալ. Torcedores-ը:
Ֆուտբոլիստի շահերը պաշտպանող ընկերությունը` «NR Sports»-ը, մեղադրում է պարբերականին Նեյմարի անձնական կյանքի մասին ապատեղեկատվություն տարածելու համար:
Նշենք, որ հունիսյան համարում հրապարակել են մոդել Պատրիսիա Ջորդանիի լուսանկարը՝ «Նեյմարին հիացրած սևահերը» գրառմամբ:
«Պարբերականը ոչ միայն ապատեղեկատվություն է տարածել Նեյմարի անձնական կյանքի վերաբերյալ, այլև նրա անունն է օգտագործել առանց NR Sports ընկերության հետ համաձայնության», — ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Playboy-ը կարող է բողոքարկել որոշումը, սակայն մինչև բողոքարկման որոշումը կայացնելը պարբերականը Բրազիլիայում պետք է վաճառքից հանի ամսագիրը, հակառակ դեպքում ստիպված կլինի 4,5 հազար դոլար վճարել Նեյմարին:



















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում