Գերմանիան քառորդ եզրափակչում է (տեսանյութ)
Սպորտ
Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Գերմանիայի հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Ալժիրի ընտրանուն:
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց առանց գոլերի: Հաղթողը որոշվեց լրացուցիչ ժամանակում:
92-րդ րոպեին հաշիվը բացեց Անդրե Շուրլեն: 120-րդ րոպեին նախ աչքի ընկավ Մեսութ Օզիլը, այնուհետև ալժիրցիները կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել չհաջողվեց: Ալժիրի միակ գոլը հեղինակեց Ջաբուն:
Արդյունքում գերմանացիները քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճեցին:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում