«Ժողովուրդ». Խանութներում առեւտրաշրջանառությունն աճել է 1 տոկոսով
Հայկական Մամուլ
Չնայած ՀՀ տարբեր կառավարությունների կողմից արված հավաստիացումներին, թե Հայաստանում փոքր ու միջին բիզնեսը զարգանում է, ծաղկում ապրում, այնուամենայնիվ, պաշտոնական տվյալները հակառակն են ապացուցում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա հունվար-մայիս ամիսների տվյալների, որոնք համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, խանութներում առեւտրաշրջանառությունն աճել է 1 տոկոսով, իսկ ահա կրպակներում անկում է տեղի ունեցել՝ 15.1 տոկոսի չափով:
Անկումը գրանցվել է սպառողական ապրանքների շուկայում՝ 14.7 տոկոս, գյուղատնտեսական արտադրանքի շուկայում՝ 6.5 տոկոս: Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ աճը գրանցվել է միայն «առեւտրի այլ օբյեկտներ»-ում՝ 16.9 տոկոս. որոնք, ի դեպ, շարժիչային ու կենցաղային վառելիքի մանրածախ վաճառքի օբյեկտներն են՝ «կալոնկաները»: Այսինքն՝ աճը, ինչպես տեսնում ենք, ապահովել են Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշ Բարսեղի, ու դիզվառելիքի շուկայի մյուս մեծահարուստների համար:
Շարունակությունը`«Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում