«Հրապարակ». Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ
Հայկական Մամուլ
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 2 օրից մեկնում է ԱՄՆ: Առայժմ՝ առանց ընտանիքի: Նախ, պետք է լուծվի իր կեցության հարցը՝ տուն պետք է վարձեն, հավատարմագրերը պետք է հանձնի ԱՄՆ իշխանություններին:
Տեղավորվելուց հետո միայն կտանի ընտանիքի անդամներին: Ինչ վերաբերում է դեսպանատան անձնակազմին եւ այն սեփական թիմով փոխարինելուն, ապա կարելի է ենթադրել, որ եթե 6 տարի վարչապետ աշխատելու ընթացքում չկարողացավ այդպես էլ սեփական թիմ ձեւավորել, ապա դեսպանի պաշտոնում եւս չի կարողանա: Դեսպանատան աշխատողների մնալ-չմնալու հարցերը որոշելու է արտաքին գործերի նախարարությունը, ավելի ճիշտ՝ Էդիկ Նալբանդյանը:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում