ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Լույս չի լինի. հասցեներ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել Նոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիա Այսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն է 

«Հրապարակ». «Ինձ թվում ա, մեր վարչապետին՝ Արգամիչին, բոլորս ենք մերձավոր»

Հայկական Մամուլ

Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատրյանը (մականունը՝ Հավ) չի հասկանում, թե ինչով պետք է Լոռու մարզը համարվի աղքատ մարզ, եւ կարծում է, որ մի շարք տնտեսական ցուցանիշներով, հատկապես գյուղատնտեսական, Լոռին բավականին լավ վիճակում է գտնվում։
«Ես չեմ հասկանում, թե ինչն է աղքատը, որ ավանդներ չունի, նա՞ է աղքատ, թե՞ որ կարողանում է իր ամենօրյա հացն իր հողից, իր սեփական տարածքից վաստակի, գոյատեւի իր անասնապահությամբ, քանի որ Լոռու մարզում, հատկապես Սպիտակի տարածաշրջանում, շատ զարգացած է եւ հողագործությունը, եւ անասնապահությունը»,-ասաց նա։ Փոխմարզպետը համաձայն չէ նաեւ այն մտքին, թե իրենց մարզից բնակչությունն արտագաղթում է սոցիալական վատ պայմանների պատճառով։ Ըստ նրա՝ մարդիկ ավելի շատ արտագնա աշխատանքի են գնում, քան արտագաղթում են։

«Ես չեմ հերքում Ձեր ասածը եւ չեմ էլ ասում, որ արտագաղթ չկա, բայց մեծամասամբ մեր մարզում արտագնա աշխատանքի են գնում։ Արտագաղթի պրոբլեմը միայն մեր մարզում չէ, դա աշխարհով մեկ ա արտագաղթ»,-վստահեցրեց նա։

Վանիկ Ասատրյանը, որպես ապրուստի հիմնական միջոց Ալավերդու շրջանում, նշեց նաեւ հանքարդյունաբերությունը, բայց չցանկացավ խոսել բնապահպանական վնասների ու մարզի էկոլոգիական ցուցանիշների մասին։ Ինչ վերաբերում է նոր կառավարության ու վարչապետի խոստումներին, ապա դրանք, ըստ Վանիկ Ասատրյանի, ուղղված են ոչ թե աշխատատեղերի բացմանը, այլ դրանց աջակցմանը։
«Սպիտակում մինչեւ սեպտեմբեր կբացվի երկու աշխատավայր՝ կարի ֆաբրիկա եւ թռչնաբուծական ֆերմա, որոնք միասին կապահովեն մինչեւ

300 աշխատատեղ»,-ասաց նա։ Վանիկ Ասատրյանն իրատեսական է համարում նոր կառավարության ու վարչապետի ծրագրերն ու խոստումները, բայց չի ցանկանում գնահատական տալ նախորդ կառավարության գործունեությանը, նշելով, որ փաստ պետք է ունենալ՝ ասելու համար, որ նախորդ կառավարությունը ձախողված կառավարություն է եղել։

Դիտարկմանը, թե վարչապետը խոստացել է իր մերձավորներից սկսել ու բոլորին հարկային դաշտ բերել, արդյոք հնարավո՞ր է Հայաստանում նման բան, Լոռու փոխմարզպետն ասաց. «Ինձ թվում ա, մեր վարչապետին՝ Արգամիչին, բոլորս ենք մերձավոր, որովհետեւ իրա քաղաքացիներն ենք։ Ես էդ բառը չեմ կարա տարանջատեմ, էլի, իրավունք էլ չունեմ տարանջատեմ։ Մերձավորն ի՞նչն ա, իմ հարազատը, իմ եղբայրը, իմ ընկերը եւ իմ քաղաքացին իմ մերձավորն ա»։

Հարցին, թե վերջին թանկացումները՝ գազ, շուտով նաեւ էլեկտրաէներգիա եւ այլ ապրանքներ, արդյոք չե՞ն նպաստի Լոռու մարզում արտագաղթի ցուցանիշի բարձրացմանը, Վանիկ Ասատրյանն ասաց. «Եթե խոսքը գնում է այն առարկայի, այն իրի, այն գույքի մասին, որն ամենօրյա օգտագործելու ա, միանշանակ, ընտանիքի բյուջեին վատ է անդրադառնալու»։ Ձեր վրա է՞լ է վատ անդրադառնում: «Ի՞նչ տարբերություն։ Ես 150 հազար դրամ աշխատավարձ եմ ստանում, հիմա, փառք Աստծու, գոնե հուլիսի 1-ից բարձրանալու են աշխատավարձերը»,-ասաց Լոռու փոխմարզպետը՝ նշելով, որ իրենց տանը միայն ինքը չի աշխատում, իր ընտանիքի անդամներն էլ են աշխատավարձ ստանում։

ՀԳ. Նշենք, որ ընդամենը 150 հազար դրամ աշխատավարձ ստացող Լոռու փոխմարզպետը մեր հարցազրույցից հետո հեռացավ ավելի քան 15 մլն դրամ արժողությամբ 7-րդ սերիայի BMW-ով, որի միայն վառելիքի եւ շահագործման ծախսերը, միջին հաշվարկով, ամսական 100-150 հազար դրամ են կազմում։

Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվելԿարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը
Ամենադիտված