Յուրի Ջորկաեֆը Հայաստանի հավաքականի երկրպագուն է
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամ Հենրիխ Մխիթարյանն ազգային թիմում լավագույնն է: Նման կարծիք է հայտնել ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն, Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Յուրի Ջորկաեֆը:
«Հայաստանի հավաքականն առաջընթաց է ապրում: Հիշենք Եվրո-2012-ի ընտրական փուլի շրջանը: Հայերին մի փոքր էր մնում հաղթահարելու ընտրական փուլը: Հրաշալի է խաղում Մխիթարյանը, ում ես ամենաշատն եմ հավանում, նա հայկական ֆուտբոլի պատմության մեջ լավագույնն է: Նա շատ երիտասարդ է, բայց բավականին հասուն և գեղեցիկ խաղ է ցուցադրում: Ինձ կարող եք Հայաստանի հավաքականի երկրպագու համարել»,- գրում է Euro-foot-ը:
Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ է: Գերմանական ակումբ տեղափոխվեց Դոնեցկի «Շախտյորից» «Բորուսիայի» համար ռեկորդային' 27 միլիոն եվրոյի դիմաց:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում