ՍԴՀԿ անդամները կաթողիկոսի հետ քննարկել են Սիրիայում ստեղծված իրավիճակը
Հասարակություն
Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, ինչպես նաև ՍԴՀԿ Հայաստանի վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանն ու ատենադպիր Հարություն Պալապանյանն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրանց ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է Սիրիայի հայ համայնքում տիրող օրհասական իրավիճակը, օգնության շարունակականության հնարավորությունները, անդրադարձ է կատարվել կուսակցության և Մայր Աթոռի հարաբերություններին: ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն իր խոսքում շեշտել է, որ Հնչակյան կուսակցությունը տասնյակ տարիներ ի վեր եղել է և կանգնած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին և մշտապես պատրաստ է սատար կանգնելու բոլոր ազգանպաստ ծրագրերին, որ իրականացնում է Մայր Աթոռը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը