Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի հայկական ԶԼՄ-ների խմբագիրներին
Քաղաքական
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 1-ին ընդունել է Ռուս-հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատու քարտուղար, russia-armenia.info կայքի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանին և «Մարս Մեդիա»-ի գլխավոր պրոդյուսերի օգնական, haynews.com կայքի խմբագիր Տիգրան Մանասյանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է նախարարության ծրագրերը և հորդորել ավելի ակտիվորեն մասնակցել դրանց' օգտագործելով էլեկտրոնային մամուլի բոլոր հնարավորությունները, և հենվելով Սփյուռքի նախարարության ծրագրերի վրա՝ նպաստել հայապահպանության խնդիրների իրագործմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ռուսաստանի հայերի խնդիրները և հետագա համատեղ ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել նախարարության էլեկտրոնային կայքի, նախարարության ծրագրերի լուսաբանման և այլ ուղղություններով:
Արամ Խաչատրյանը հույս է հայտնել, որ Սփյուռքի նախարարության հետ համագործակցության սերտացումն էլ ավելի կնպաստի համահայկական ծրագրերի իրականացմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում