Վթար Վայոց Ձորում. մեկ մարդ մահացել է, մեկը՝ տեղափոխվել հիվանդանոցում
Արտակարգ Պատահար
Հուլիսի 1-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջհամայնքային Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Ագարակաձոր հատվածում (4-րդ կմ) բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 09 OL 522 պ/հ (վարորդ' Ա. Կ. , ծնվ. 1950 թ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ (վարորդ' Կ. Պ., ծնվ. 1993 թ.) ավտոմեքենաները, ինչից 09 OL 522 պ/հ ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' «ՎԱԶ-2106» մակնիշի 18 OՕ 521 պ/հ ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2106» 09 OL 522 պ/հ ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Կ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև' հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել գազի փականները և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում