«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի
Հայկական Մամուլ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոր օգնական ունի, երեկ նա այդ պաշտոնում նշանակել է Աննա Գևորգյանին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աննա Գևորգյանը Հովիկ Աբրահամյանի խորհրդական Սերգեյ Լոքյանի դասընկերուհին է, ծնունդով՝ Վանաձորից: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ըստ ամենայնի, այս նշանակման մեջ մեծ է Լոքյանի դերակատարումը:
Ի դեպ, կառավարության կայքում տեղադրված Ա, Գևորգյանի կենսագրությունից պարզվում է, որ նա աշխատանքային փորձ ունի ընտրությունների ոլորտում։ Կարելի է ենթադրել, որ Հովիկ Աբրահամյանն այս գլխից իրեն շրջապատում է ընտրական տեխնոլոգիաների մասնագետներով՝ հավանաբար պատրաստվելով նախագահական ընտրություններին»։
Շարունակությունը՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը