«Հժ». Վարդենիսում գրանցված պտտահողմի պատճառած վնասի չափը, ըստ նախնական ակտի, կազմել է 95 միլիոն դրամ
Հայկական Մամուլ
Վարդենիսում հունիսի 29-ին գրանցված պտտահողմի պատճառած վնասի չափը, ըստ նախնական ակտի, կազմել է 95 միլիոն դրամ: Այս մասին «Հժ»-ին տեղեկացրեց «Գեղամա աշխարհ» մարզային շաբաթաթերթի խմբագիր Խոսրով Խլղաթյանը: Երեկ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը այցելել է փոթորկից տուժած ընտանիքներին, ծանոթացել նրանց կրած վնասներին:
Վնասներ կրած բնակիչներին աջակցելու հարցը կառավարության նիստում կքննարկվի: Առայժմ հայտնի չէ, թե աջակցությունն ինչ չափով է լինելու: Գեղարքունիքի մարզպետը առաջնահերթ է համարել առանց տանիք մնացած տները տեղումներից պաշտպանելու նպատակով տանիքների վերանորոգման հարցը:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը