«ՀԺ». Ավիատոմսերի գները բարձրացել են
Հայկական Մամուլ
Մոտ 15-20 օր է, ինչ ավիատոմսերի գները բարձրացել են: Այս մասին «ՀԺ»-ին հայտնել են ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերություններից: Ընդ որում, թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա ավիատոմսերը:
Թերթի թղթակցի հետ զրույցում «Գոլդեն տուր» ընկերության աշխատակիցը տեղեկացրեց, որ դեպի Մոսկվա թռիչքը հետդարձի հնարավորությամբ 98 հազար դրամի փոխարեն ներկայումս արժե 150 հազար դրամ: Մեկ այլ ընկերությունից էլ մեզ հայտնեցին. «Եղել է որոշակի գնաճ: Օրինակ, Մոսկվա հետդարձի հնարավորությամբ կարող ենք առաջարկել 133 հազար դրամանոց տոմս, որը նախկինում 125 հազար դրամ էր»:
Շարունակությունը՝ «ՀԺ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը