ՃՏՊ Մեղրի քաղաքում (լրացված)
Արտակարգ Պատահար
Հուլիսի 1-ին, ժամը 22.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Տեղում պարզվել է, որ «MACK» մակնիշի (վարորդ' 1964 թ. ծնված Հ. Տ., ԻԻՀ քաղաքացի) 56B713/10 պ/հ մազութատար (մոտ 30տ) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել ճամփեզրյա արգելապատնեշին, կողաշրջվել, ինչից վնասվել է ցիստեռնը և տեղի է ունեցել արտահոսք (մոտ 8տ):
Տուժածներ չկան:
Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա, որը հուլիսի 2-ին կտրամադրի «Մեղրի ՃՇՇ»-ի տնօրինությունը:
Հրշեջ-փրկարարներն անվտանգության ժապավենով սահմանազատել են ճանապարհահատվածը:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը