Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստան
Հանրապետության տարածքում՝ հուլիսի 2-3-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 4-6-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավ-արևելյան' 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 18-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում՝ հուլիսի 2-3-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: 4-6-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ' քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ:



















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից