Վախճանվել է «Օսկար» մրցանակի հնգակի անվանակարգորդ ամերիկացի ռեժիսոր Փոլ Մազուրսկին
Գիտություն և Մշակույթ
84 տարեկան հասակում կյանքից հեռացել է «Օսկար» մրցանակի հնգակի անվանակարգորդ ամերիկացի ռեժիսոր, դերասան և սցենարիստ Փոլ
Մազուրսկին: Այս մասին հայտնել է նրա ներկայացուցիչ Նենսի Ուիլենը: Նրա խոսքով՝ ռեժիսորը մահացել է Լոս Անջելեսի հիվանդանոցում սրտի կանգից: Մազուրսկու առաջին ռեժիսորական հաջող աշխատանքը դարձել է «Բոբը և Քերոլը, Թեդը և Էլիսը» կինոժապավենը: Հաջողություն են բերել «Ալեքսը Հրաշքների աշխարհում», «Չամուսնացած կինը» և «Սիրահարված Բլումը» ֆիլմերը: Մազուրսկին գրել է իր գրեթե բոլոր 17 ֆիլմերի սցենարները և եղել դանց ռեժիսորը, որոնցից շատերն ինքնակենսագրական բնույթ են կրում: Նա նաև խաղացել է 60-ից ավելի վավերագրական և գեղարվեստական կինոնկարներում: 2013 թվականի դեկտեմբերին Փոլ Մազուրսկին անվանական աստղի տեր է դարձել Հոլիվուդի «Փառքի ծառուղում», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)