Մտածում էի՝ միայն թե ոչ 11 մետրանոց հարվածաշար. Մեսսի
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում Շվեյցարիայի նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակից հետո, նշել է.
«Կարծում եմ՝ մեզ մոտ խաղն ստացվեց, շատ պահեր ունեցանք, պարզապես շվեյցարացիները լավ էին պաշտպանվում: Համաձայն չէինք 11 մետրանոց հարվածաշարին, այդ պատճառով էլ մինչև վերջ խաղացինք հաղթանակի համար: Արդեն լրացուցիչ ժամանակի երկրորդ խաղակեսն էր, և ես մտածում էի՝ միայն թե ոչ 11 մետրանոց հարվածաշար: Չէ՞ որ այն վիճակախաղ է, և յուրաքանչյուրը կարող է հաղթել: Դրան հասնել չէի ցանկանում»,- Մեսսիի խոսքը մեջբերում է sport-express-ը:
Նշենք, որ արգենտինացին ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում