Արթուր Բաղդասարյանի ախորժակն ուտելիս է բացվում. լարված իրավիճակ՝ Ագրարային համալսարանում (ֆոտո) shamshyan.com
Հասարակություն
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Ագրարային համալսարանի բակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ՕԵԿ տխհրահռչակ ղեկավար Արթուր Բաղդասարյանը համալսարանի տարածքում երկաթե կոնստրուկցիաներով շինություն է փորձում կառուցել, որը, ըստ համալսարանի մոտ հավաքված դասախոսական կազմի և ուսանողների հայտարարության, անօրինական է: Իրավիճակն ամեն պահի կարող է վերածվել փոխադարձ մեղադրանքների:
Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության ծառայողներ: Ըստ հավաքվածների՝ ժամանել են նաև Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ովքեր շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից պահանջել են փաստաթղթեր: Վերջինս էլ «Տաքսի-տաքսի» սիրված կատակերգության հերոսի՝ Կնյազի նման ասում է. «Ո՞վ թույլտվություն չունի, կորցրել եմ»: Այս պահին դադարեցվել է շինարարությունը: Ոստիկանությունն իրավիճակին տիրապետում է, որպեսզի այլ ընթացք չստանա:
Շարունակությունը և լուսանկարները` այստեղ:


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը