Արթուր Սարկիսովը կրկին հայր է դարձել
Սպորտ
Հայաստանի հավաքականի և «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը երկրորդ անգամ հայր է դարձել:
Երեխային ծնողները Ռոման են կոչել: Փոքրիկը 3850 գրամ է, հասակը՝ 54 սմ:
Նիժնի Նովգորոդի թիմն իր պաշտոնական կայքում շնորհավորել է ֆուտբոլիստին:
«Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին: Ձեր ընտանիքին մաղթում ենք երջանկություն և բարեկեցություն: Առողջություն փոքրիկին: Թող նա միշտ ուրախացնի հայրիկին, մայրիկին և մեծ եղբորը»,- ասվում է ակումբի մաղթանքի մեջ:
Լուրեր.com-ը շնորհավորում է ֆուտբոլիստին, իսկ փոքրիկին մաղթում անհոգ մանկություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում