Միհրան Հարությունյանը համալրել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբիշ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանին վերջնականապես թույլատրել են մրցումների մասնակցել Հայաստանի դրոշի ներքո:
Նրա թույլտվության համաձայնագիրը հաստատել է և′ Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (հայ ըմբիշը մրցումների է մասնակցել ՌԴ դրոշի ներքո), և′ ՖԻԼԱ-ն՝ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան: Միհրան Հարությունյանը 66 կգ քաշային կարգի Հայաստանի գործող չեմպիոնն է: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը սեպտեմբերի 8-ից 14-ը Ուզբեկստանում կմասնակցի աշխարհի առաջնությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում