«168 Ժամ». Քառյակը ՍԴ դիմելուց առաջ կդիմի ԱԺ ղեկավարությանը
Հայկական Մամուլ
Հունիսի 21-ին քառյակը ներկայացնող խմբակցությունների պատգամավորները, ի նշան ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գործողությունների, լքեցին ԱԺ Նիստերի դահլիճը: Գրում է «168 Ժամ»-ը:
Այդ օրը քվեարկվում էին «Կուտակային կեսաթոշակների մասին» օրենքում և հարակից մի քանի այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագծերը. քառյակի պատգամավորները փորձում էին 20 րոպեանոց ընդմիջումներով խոչընդոտել այդ օրենքների ընդունումը: Նիստերի դահլիճը լքելուց հետո քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դիմելու են Սահմանադրական դատարան: Անցել է 12 օր և թերթի թղթակիցը փորձել է ճշտել՝ արդյոք քառյակը դիմե՞լ է ՍԴ։
«Մենք ԱԺ ղեկավարությանը պաշտոնական գրությամբ ներկայացնելու ենք մեր հիմնավորումները, որպեսզի ամեն ինչ պատշաճ լինի: Կարծում եմ' մեր պաշտոնական գրությունից հետո ԱԺ ղեկավարությունը 10 օրվա ընթացքում կարձագանքի: Սա ընդամենը ընթացակարգային խնդիր է, որից հետո կպատրաստվի ՍԴ ներկայացվող դիմումը»,- ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Շարունակությունը` «168 Ժամ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում