«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը պատրաստվում է հաճելին համատեղել օգտակարի հետ
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանը պատրաստվում է հաճելին համատեղել օգտակարի հետ: Նա հաջորդ շաբաթ տարածաշրջանային այցով մեկնելու է Լատինական Ամերիկայի երկրներ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ նախագահականում փորձում են այցի օրակարգը ձեւավորել այնպես, որ Սերժ Սարգսյանը հուլիսի 13-ին լինի Բրազիլիայում, որպեսզի, ամենայն հավանականությամբ, ներկա գտնվի Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղերին:
«Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան Ս.Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը տեղեկացրեց, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն այց նախատեսված չէ: Սերժ Սարգսյանն այցելելու է Արգենտինայի Հանրապետություն, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն եւ Չիլիի Հանրապետություն: Ինչ վերաբերում է այցի ժամկետներին, ապա նախագահականը խոստացել է հավելյալ տեղեկացնել:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում