«Ժողովուրդ». Դատարանին միջնորդեցին Վարդան Ղուկասյանի եղբորորդուն ազատազրկել 22 տարի ժամկետով
Հայկական Մամուլ
Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացավ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատական նիստը: Դատախազներ Արմեն Շիրոյանն ու Կարեն Գաբրիելյանն ընթերցեցին 2013 թվականի ապրիլի 23-ին Գյումրու Շիրակացի փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության գործով մեղադրական ճառը եւ միջնորդեցին դատարանին ամբաստանյալ Վահե Ղուկասյանի՝ Գյումրու նախկին քաղաքապետի եղբորորդու նկատմամբ վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում 22 տարի ժամկետով:
Վահե Ղուկասյանը լսելով մեղադրական ճառը՝ դատախազներին ասաց. «Ցմահ դատեք, էլի, մեկից պատժվելու եք, սրանք սատանա են»: Իսկ ահա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ Ղուկասյանի եղբայրը` Գեւորգ Ղուկասյանն, ասաց, որ ինչ էլ լինի դատարանի որոշումն՝ իրենք վճիռը բողոքարկելու են. «Թող օրենքով դատեն, էլի, շատ են պահանջում, երիտասարդ է, չի կարելի, չենք հասկանում, թե ինչ է կատարվում, այս ինչ թեմա է, ինչ 22 տարի»:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում