Իրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համար TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Ռուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակ Անթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով ԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ին Արարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Քաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա 

Թուրքիայում բնակվող լազ գրողը պատրաստ է կյանքով վճարել Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար

Հարցազրույցներ

Վերջին տարիների ընթացքում Թուրքիայում ավելացել են այն քաջ մտավորականները, ովքեր, աչքի տակ ունենալով հետապնդումների և սպառնալիքների ենթարկվելու հավանականությունն ու իրենց գործընկերների դաժան փորձառությունը, այդուհանդերձ ճշմարտությունն ասելը վեր են դասում ամեն տեսակ կաղապարներից: Նման մտավորականների թվին է դասվում Թուրքիայում բնակվող լազ գրող-բանաստեղծ Սերքան Էնգինը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա համարձակորեն խոսել է Հայոց ցեղասպանության մասին' ճշմարտությունը վեր դասելով անգամ սեփական կյանքից:

-Ապրելով Թուրքիայում' Դուք ազատորեն խոսում եք Հայոց ցեղասպանության մասին, մինչդեռ Թուրքիայում հայկական հարցի մասին թուրքական պետական դիրքորոշումը չարտահայտող անձինք մշտապես ենթարկվում են սպառնալիքների: Չեք վախենո՞ւմ, որ Ձեզ էլ կհալածեն կամ հետապնդումների կենթարկեն:

-Ես չեմ վախենում մահանալուց: Ի սկզբանե նկատի ունեցել եմ այդ ռիսկը: Ես պատրաստ եմ մահվան: Ես մեկն եմ, ով պատրաստ է մինչև վերջ պաշտպանել իր ճշմարտությունը: Գիտեմ, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ գրվածքների պատճառով կարող եմ Հրանտ Դինքի նման փողոցի մեջտեղում սպանվել կամ բանտ նետվել: Գրում եմ այս սպառնալիքներն աչքի տակ ունենալով: Բացի այդ, ստեղծագործություններումս խոսում եմ ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև ասորիների, քելդանիների, նեստորականների, պոնտոսյան հույների ցեղասպանությունների մասին:

-Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ են Ձեր ստեղծագործություններն այս հարցում փոխել Թուրքիայում մեծացող նոր սերունդների հայացքները: Ապագայում հնարավո՞ր է, որ նրանք կոտրեն ներկայումս երկրում առկա կարծրատիպերը:

-Այո', նպատակս էլ հենց դա է. Հայոց ցեղասպանության և մեր թուրք նախնիների իրագործած մյուս ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկել և ի ցույց դնել պաշտոնական գաղափարախոսության ստերը: Իհարկե, այս փոփոխությունը չի կարող լինել միայն իմ ստեղծագործություններով, սակայն եթե ես և ինձ նման պատվով և քաջ մտավորականները շարունակեն գրել, երիտասարդները, ովքեր թունավորվել են ֆաշիստական-քեմալական ռեժիմի ռասիստական կրթական համակարգով, կսկսեն նկատել իրականությունը… Գիտակցումը կառաջացնի կարեկցանք, իսկ կարեկցանքը կխորացնի մարդկային խիղճը… Կարծում եմ, որ ցեղասպանություններն ընդունել հնարավոր է միայն խորը խղճի առկայության պարագայում:

-Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ թուրքական կառավարության ժխտողական քաղաքականությունը կարո՞ղ է փոխվել:

-Դժբախտաբար, այս հարցում հիմնական դիրքորոշումը չի փոխվելու: Իրատեսական չի լինի սպասել այն բանին, որ վերջին պահին անակնկալ կերպով ժխտողականությանը վերջ տրվի:

-Ցանկություն ունե՞ք այցելել Հայաստան:

-Այո', շատ եմ ցանկանում գալ Հայաստան: Եթե որևէ հրավեր ստանամ, ուրախությամբ կգամ:

 

Հարցազրույցը' Արաքս Կասյանի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի բեկոր է հայտնաբերվելՍոչիի և Գելենջիկի օդանավակայաններում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներըԻրանի վրա հարվածների ԱՄՆ ծախսերը բավարար կլինեին Աֆրիկայում մեկ տարի սովի դեմ պայքարելու համարՌուսաստանում երկու տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել ամբողջությամբ տեղական արտադրության էլեկտրամեքենաՊուտինն ու Վուչիչը քննարկել են ռուս-սերբական հարաբերություններն ու Ուկրաինայի հակամարտությունըTRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին (տեսանյութ). Չինաստանի և ԱՄՆ զինված ուժերը կստորագրեն ճգնաժամերի կանխարգելման հուշագիրԹրամփը և Սի Ծինփինը համաձայնության են եկել, որ Իրանը չպետք է միջուկային զենք մշակիՄեքսիկան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ սահմանված էմբարգոյին«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Կիպրոսի մոտ խորտակված լաստանավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկելՌուսաստանի բանակը մի քանի բնակավայր է վերցրել վերահսկողության տակԱնթալիայում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառովԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ Բելառուսում հետապնդումից փախած տղամարդուն Վրաստանից տեղափոխել են Հայաստան․ այստեղ նրան ձերբակալել են Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարանը պարզաբանում է Բրազիլիան ամբողջությամբ արգելել է առցանց խաղադրույքներըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ սեպտեմբերի 26-ինԻրանի արտգործնախարարը մեղադրել է ԱՄՆ-ին տնտեսական ահաբեկչության մեջԱրարատ Միրզոյանը և Ռուանդայի արտաքին գործերի նախարարը համաձայնագիր են ստորագրել Արաղչին ասել է, որ Իրանը չի հրաժարվի իր իրավունքներից նույնիսկ ճնշման տակՔաղաքական հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել` կառուցելով ապագա ճգնաժամերին պատրաստ գլոբալ առողջապահական համակարգ․ Ավանեսյան Արաղչի․ ԱՄՆ-ին Իրանի դեմ հարձակվելուն աջակցած երկրները պատասխանատվություն են կրումԵրևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել. վիրավոր կա Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. Ոսկանյան Washington Post․ CNN-ի լրագրողներին արգելվել է մտնել Թրամփի ինքնաթիռՇատ շուտով Կենդանակերպի այս նշաններին հաջողություն է սպասվում բոլոր նախաձեռնություններում Նոր կենսաչափական անձնագիր. ի՞նչ է պատմում այն մեր մասին. Արփինե Սարգսյան (տեսանյութ) Փեզեշքիանը նշել է Թրամփի հետ հանդիպման պայմաններըՅակուտիայի ածխի հանքավայրում պայթյուն է տեղի ունեցել. Կան զոհեր«Թրամփի նեղուց»․ ԱՄՆ նախագահը հրապարակել է Հորմուզի նեղուցի քարտեզը, որտեղ այն անվանակոչվել է իր անունով Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը փաստացի հաշտության են եկելՀայ բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում Իրանը կարող է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել իր տարածք․ Փեզեշքիան«Մնացին Արցախում մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին»․ Տիգրան Աբրահամյան Թրամփը կողմ է ՌԴ-ի, Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև զենքի վերաբերյալ բանակցությունների գաղափարինԿրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել․ մեկ մարդ ծանր վիրավորվել է «Փաստ». ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին«Հրապարակ»․ Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է «Ժողովուրդ». TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին Իրանի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի առաջարկի մանրամասները Հորմուզի նեղուցի վերաբերյալ «Փաստ». Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը «Հրապարակ»․ Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում «Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում պաշտոնից ազատված դատավորների գործերով «Հրապարակ»․ Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. շուտով նա կլքի խորհրդարանը ու բա՞նտ կգնա «Փաստ». Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» «Ժողովուրդ». Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում Սեպտեմբերի 26-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօր«Փաստ». Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս «Հրապարակ»․ Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի
Ամենադիտված