Բենզեման երկարաձգել է պայմանագիրը «Ռեալի» հետ. AS
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման երկարաձգել է պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ: Այս մասին հայտնում է Чемпионат.com-ը՝ վկայակոչելով AS-ը:
Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի ստորագրությունը պայմանագրի տակ դրվել է դեռ մի քանի օր առաջ, սակայն այդ մասին պաշտոնապես կհաղորդվի Աշխարհի առաջնության ավարտից հետո: Հատկանշական է, որ Բենզեման միշտ էլ հակված է եղել «Արքայական ակումբում» մնալուն: Պայմանագրի ստորագրման վերաբերյալ բանակցությունները վաղուց են սկսվել, սակայն կողմերը չեն կարողացել ընդհանուր եզրակացության գալ՝ ֆինանսական տարաձայնությունների պատճառով: Նշենք, որ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2015 թվականին:
Իսպանական գրանդի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ չէր կրկնապատկել ֆուտբոլիստի աշխատավարձը, ինչպես պահանջում էր ֆրանսիացին: Արդյունքում, կողմերը բանակցային գործընթացում փոխզիջումների են գնացել, որպեսզի հասնեն պայմանագրի ստորագրմանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում