Ալժիրցի ֆուտբոլիստները Գազայի բնակիչներին են նվիրաբերել աշխարհի առաջնությունում հանդես գալու իրենց պարգևագումարները
Սպորտ
Ալժիրի հավաքականի ֆուտբոլիստները որոշում են ընդունել օգնել Պաղեստինի Գազա քաղաքի բնակիչներին և նրանց են նվիրաբերել այն բոլոր
պարգևագումարները, որոնք ստացել են Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնությանը հանդես գալու համար, տեղեկացնում է Football Target-ը: Ակցիայի նախաձեռնողն է դարձել Ալժիրի հավաքականի հարձակվող Իսլամ Սլիմանին, ով հայտարարել է, թե Գազայի ժողովրդին այդ փողն ավելի է հարկավոր: Ֆուտբոլիստները, որոնք աշխարհի առաջնությանն իրենց մասնակցությունն ավարտել են 1/8 եզրափակիչի փուլում, ընդամենը փոխանցել են շուրջ 9 միլիոն դոլար: Ավելի վաղ Հունաստանի հավաքականի ֆուտբոլիստները նույնպես հրաժարվել են պարգևագումարներն ստանալուց և դրանք նվիրաբերել են երկրում մանկական ֆուտբոլի զարգացմանը: Ինչպես և ալժիրցիները, հույները հասել են մինչև աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում