Նեյմարը 170 հազար դոլար է ծախսել աշխարհի առաջնության մրցախաղերի տոմսեր գնելու վրա
Սպորտ
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը 170 հազար դոլար է ծախսել իր մերձավորների ու ազգականների համար աշխարհի առաջնության մրցախաղերի տոմսեր գնելու վրա:
Բրազիլայի թիմի յուրաքանչյուր խաղացողի 15 անվճար տոմս է հասնում, սակայն Նեյմարին դա չի բավականացրել: Ինչպես հաղորդվում է, նա ձեռք է բերել Բրազիլիայի հավաքականի մասնակցությամբ խմբային փուլի մրցախաղերի, ինչպես նաև քառորդ եզրափակիչի, կիսաեզրափակիչի ու եզրափակիչի բոլոր խաղերի տոմսերը: Մասնավորապես, Բրազիլիայի հավաքականի առաջատարը պատվավոր հյուրերի օթյակում տեղ է գնել իր հոր համար:
Նեյմարը ստիպված է եղել վճարել նաև իր ընկերուհու՝ Բրունա Մարկեզինիի հարազատների ու մերձավորների տոմսերի համար:
Հարձակվողը չորս գոլ է խփել 2014 թվականի աշխարհի առաջնության մրցախաղերում: Քառորդ եզրափակիչում նրա թիմը հանդիպելու է Կոլումբիայի հավաքականի հետ: Խաղը տեղի կունենա լույս հուլիսի 5-ի գիշերը:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Բրազիլիայում ընթանում է հունիսի 12-ից մինչև հուլիսի 13-ը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում