ԱՆ աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից
Քաղաքական
ՀՀ կառավարության որոշմամբ` Կամո Ադամյանը ազատվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Ինչպես կառավարության նիստում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, աշխատակազմի ղեկավարը պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն և տեղափոխվելու է այլ աշխատանքի:
Կամո Ադամյանը ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում էր նշանակվել 2014 թվականի հունվարի 23-ին: Մինչ այդ նա գլխավորում էր ՀՀ ԱՆ աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում