«Բանակցությունների վերսկսման համար Ադրբեջանը պետք է ցուցաբերի կառուցողականություն». էդուարդ Շարմազանով
Քաղաքական
Հայաստանն ու Արցախը բանակցային գործընթացի շարունակման, խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են, եւ այս առումով այլ կարծիք լինել չի կարող: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը նաեւ նշեց, որ Հայաստանն էլ, Արցախն էլ հարգում են ԼՂ հակամարտության կարգավորման երեք սկզբունքները, որոնցից մեկն էլ ուժի չկիրառումն է:
«Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Սակայն Ադրբեջանը միաժամանակ շարունակում է ապակառուցողական մոտեցումները, եւ տարբեր միջազգային կառույցների գնահատականները ոչ թե պետք է լինեն ընդհանրական, այլ հստակ դատապարտեն այն կողմին, որը թե' խոսքով, թե' գործով հակահայկական քարոզչություն է իրականացնում: Քանի դեռ Ադրբեջանը խոսում է հայատյացության եւ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու ոճով, միջնորդ կողմերը հստակ ճնշման պետք է ենթարկեն Ադրբեջանի ցանկացած ապակառուցողական որոշումը եւ քայլը»,- ընդգծեց Շարմազանովը:
Անդրադառնալով Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկությանը, որ Փարիզում հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, Շարմազանովն ասաց, որ Հայաստանը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ երկրների ղեկավարների եւ համանախագահների ջանքերը խաղաղ կարգավորման հասնելու համար:
«Խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, սակայն բանակցությունների վերսկսկման համար Ադրբեջանն էլ պետք է ցուցաբերի կառուցողական քաղաքականություն եւ դիրքորոշում»,- շեշտեց Շարմազանովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում