«Ժողովուրդ». Կառավարությունը մեծահոգի է գտնվել. նպաստը 800 դրամի փոխարեն բարձրացնել 1000 դրամով
Հայկական Մամուլ
Կառավարության երեկվա նիստում որոշում է ընդունվել, որը գրեթե «հավասար» է 2-րդ համաշխարհային պատերազմից հետո ընդունված «Մարշալի պլանին», որով ԱՄՆ-ն օգնում էր հետպատերազմյան Եվրոպային: Այսպես. էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից հետո, կառավարությունը երեք օր շարունակ հաշվարկել ու պարզել է, որ աղքատ ընտանիքներն ամսական միջինը սպառում են 200 կվ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ հոսանքի գինը թանկանում է 3.85 դրամով, այսինքն' 38-ից դառնում է 42 դրամ: Հետեւաբար այդ ընտանիքների ուսերին ամսական 800 դրամ ֆինանսական բեռ է ավելանալու:
Բայց քանի որ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը օր ու գիշեր մտածում են ժողովրդի մասին, ապրում ու տառապում ժողովրդի հոգսերով, կառավարությունը որոշել է մեծահոգի գտնվել ու նպաստը 800 դրամի փոխարեն բարձրացնել միանգամից 1000 դրամով: Իսկ մնացած 200 դրամով նպաստառու ընտանիքները երեւի ամիսն առնվազն երկու անգամ եկեղեցի մտնեն ու հայրենի պաշտոնյաների համար մոմ վառեն:
Շարունակությունը` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում