Կառլես Պույոլ. Սուարեսը հիանալի հարձակվող է, բայց…
Սպորտ
«Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլն իր տեսակետն է հայտնել Ուրուգվայի ազգային հավաքականի և անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսի` Կատալոնիա տեղափոխվելու մասին: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
«Սուարեսը հիանալի հարձակվող է: Այսպես եմ խոսում, որովհետև ես խաղացել եմ նրա դեմ: «Բարսելոնա» շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ են գալիս, բայց ֆուտբոլիստները պետք է կարողանան դաշտում իրենց վերահսկել: Միլիոնավոր մարդիկ են մեզ նայում, իսկ երեխաների համար մենք օրինակ ենք»,- ասել է Պույոլը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» և «Լիվերպուլը» Սուարեսի տեղափոխության վերաբերյալ համաձայնության են եկել:
Ինքը` Սուարեսը, 4 ամսով որակազրկված է՝ իտալացի պաշտպան Ջորջիո Կելինիին կծելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում