ՖԻՖԱ-ն Լուիս Սուարեսին թույլ է տվել մարզվել
Սպորտ
ՖԻՖԱ-ն Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսին թույլատրել է մարզվել:
ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովի ղեկավար Կլաուդիո Սուլսերը նշել է, որ չի կարելի ֆուտբոլիստներին արգելել մարզվել: Նա զերծ է մնացել մեկնաբանություններից՝ միայն նշելով, որ Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն իսկ բողոքել է ՖԻՖԱ-ի որոշման դեմ:
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության շրջանակներում՝ Իտալիայի ազգային ընտրանու դեմ հանդիպմանը, Լուիս Սուարեսը կծել է իտալացի պաշտպան Ջորջիո Կելինիի ուսը, և ՖԻՖԱ-ն որակազրկել է նրան՝ արգելելով 4 ամիս ֆուտբոլային գործունեություն ծավալել:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում