Բրազիլիա-Կոլումբիա մրցախաղի ժամանակ մարզադաշտում կարգուկանոնն ապահովելու է բանակը
Սպորտ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի Բրազիլիա-Կոլումբիա մարցախաղի ժամանակ մարզադաշտում անվտանգության ապահովման նպատակով ներգրավել են զինվորականներին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Mirror-ին: Ֆորտալեզի մարզադաշտում, որտեղ կայանալու է մրցամարտը, հսկողություն են իրականացնելու անվտանգության հազարավոր աշխատակիցներ, իսկ մարզական կառույց մտնելիս երկրպագուների ստուգումը շատ խիստ է լինելու: Նշվում է, թե մրցաշարի կազմակերպիչներն զգուշանում են, որ, կոլումբիացիների հաղթելու դեպքում, սրտնեղված բրազիլացի երկրպագուները կարող են զանգվածային անկարգություններ հրահրել: Թիմերի հանդիպումը տեղի կունենա լույս հունիսի 5-ի գիշերը Երևանի ժամանակով ժամը 00:00-ին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Ավելի վաղ Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի իշխանությունները արգելել են սափրվելու փրփուրի, ալյուրի և ալկոհոլային խմիչքների վաճառքը ազգային թիմի և Բրազիլիայի հավաքականի միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ մրցախաղի օրը: Ավանդույթի համաձայն՝ իրենց հավաքականի յուրաքանչյուր հաղթանակից հետո կոլումբիացիներն անցորդների վրա նետում են ալյուրե «ռումբիկներ» և սափրվելու փրփուր ցայտեցնում: Բոգոտայի ոստիկանությունը հանդես է գալիս այս ավանդույթի դեմ՝ զգուշանալով, որ այն կարող է ընդհարումներ հրահրել: Իրավապահ մարմինների տվյալներով՝ աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում Ուրուգվայի թիմի նկատմամբ Կոլումբիայի հավաքականի հաղթանակից հետո (2:0) Բոգոտայի փողոցներում գրանցվել է շուրջ 3200 բախում, որոնց հետևանքով վիրավորվել է 34 մարդ: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր հայրենակիցներին «հանգստություն պահպանելու» կոչ է արել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում