«Չարժե Մեսսիին այդքան մեծ ուշադրություն դարձնել»
Սպորտ
Բելգիայի ազգային հավաքականի պաշտպան Դանիել վան Բյույտենը կիսվել է Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում Արգենտինայի ընտրանու դեմ խաղի սպասելիքներով: Մասնավորապես, նա անդրադարձել է արգենտինացիների ավագ և հարձակվող Լիոնել Մեսսիին չեզոքացնելու խնդրին:
«Անկասկած, խոսքն աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին է: Նրա դեմ խաղը մոտիվացիա է հանդիսանում: Բայց արգենտինացիների կազմում միայն Մեսսին չէ, որ առանձնանում է: Ես կարող եմ նշել Անխել դի Մարիայի, Գոնսալո Իգուաինի, Էսեկիել Լավեսիի անունները:
Այնպես որ, նրանք ուժեղ հարձակման գիծ ունեն, դրա համար էլ չարժե Մեսսիին այդքան մեծ ուշադրություն դարձնել»,- Բյույտենի խոսքը մեջբերում է tz-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում