Կասիլյասը հայհոյել է Ինստագրամում (լուսանկար)
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասն Իստագրամի իր բաժանորդներից մեկին հայհոյել է: Օգտատերն իրեն թույլ է տվել ոչ կոռեկտ արտահայտվել ֆուտբոլիստի որդու հասցեին: Այս մասին հաղորդում է La Vanguaria-ն:
Կասիլյասն Ինստագրամի իր էջում տեղադրել է որդու և նրա մոր` Սառա Կարբոներոյի լուսանկարը, որտեղ մայրը գրկած է փոքրիկ Մարտինին: Մայր ու որդի լուսանկարում լողափին են:
Օգտատերերից մեկը լուսանկարը մեկնաբանել է այսպես. «Նետիր նրան ջուրը, տեսնենք՝ կլողա, թե չէ»: Ի պատասխան՝ Կասիլյասը գրել է. «Ինչպիսի անբարոյանի որդի պետք է լինել, որպեսզի նման մեկնաբանություն թողնել... Հուսով եմ` երեք րոպե մտածելով գրածիդ մասին` կամաչես, ****** (վերջում Կասիլյասը սեռական բնույթի հայհոյանք է տվել):
Ֆուտբոլիստի շատ հետևորդներ աջակցել են նրան և փորձել հանգստացնել:



















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում