Կիրո Մանոյանը Սերժ Սարգսյան` Լատինական Ամերիկա կատարելիք այցը գնահատում է տեղին և ճիշտ դիվանագիտություն
Հասարակություն
Սերժ Սարգսյանի` Լատինական Ամերիկա կատարելիք այցելությունը ոչ միայն դրական քայլ է, այլև շատ կարևոր դիվանագիտական որոշում՝ հատկապես այն ֆոնին, երբ Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են այդ երկրներում լոբբիստական գործունեություն իրականացնել և խեղաթյուրել իրականությունն ու պատմությունը: ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան շեշտեց, որ Լատինական Ամերիկայի երեք պետությունները' Արգենտինան, Ուրուգվայն ու Չիլին, հսկայական ազդեցություն ունեն տարածաշրջանում և միաժամանակ հանդիսանում են հումանիստական գաղափարների կրողներ, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը մարդկային արժեքներից և գաղափարներից ելնելով: «Ավանդաբար այդ երեք պետությունները, բացի տարածաշրջանում կարևորագույն խաղացողներ լինելուց, նաև Հայաստանի բարեկամներն են ու այդ ֆոնին, հատկապես վերջին շրջանում, Թուրքիան և Ադրբեջան ը հակահայկան լուրջ քարոզչություն են ծավալում այդ երկրներում: Իհարկե, նրանք այդ առումով դեռ որևէ արդյունքի չեն հասել և այդ առումով նախագահի այցն էլ տեղին է ու կարևոր ոչ միայն հարաբերությունների խորացման, այլև հետագայում մեր հարևանների կողմից հակահայ քարոզչությունների և բանաձևերի կանխման առումով»,- ասաց Կիրո Մանոյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում