Կարեն Գրիգորյանը 11-րդն էր Բարսելոնայի միջազգային մրցաշարում
Սպորտ
Ավարտվեց Բարսելոնա քաղաքում անցկացվող շախմատային միջազգային մրցաշարը:
Գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը և Կարեն Մովսիսյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեցին 6-ական միավոր և 91 մասնակիցների մեջ գրավեցին համապատասխանաբար 11-րդ եւ 13-րդ տեղերը: Այս մասին տեղեկացնում է Armchess կայքը:
Նրանք մեկ միավորով հետ մնացին հաղթողից' գրոսմայստեր Նի Հուայից (Չինաստան):


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում