Արտակ Դաշյանը համալրել է մակեդոնական «Վարդար»-ի կազմը
Սպորտ
Կապանի «Գանձասար» ֆուտբոլայի ակումբի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը համալրել է մակեդոնական «Վարդար» ակումբի կազմը:
«Պայմանագիր եմ ստորագրել մի ակումբի հետ, որն ունի ավանդույթներ և մեծ ծրագրեր: Ամեն ինչ կանեմ օգնելու համար ակումբին' նվաճելու Մակեդոնիայի չեմպիոնի կոչումը և դառնալու երկրի գավաթակիր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Դաշյանի խոսքերը փոխանցում է ակումբի պաշտոնական կայքը:
Արտակ Դաշյանը «Վասրդար»-ի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում