«Ազգ». Էլեկտրաէներգիայի բարձրացումը յուրաքանչյուր ընտանիքի համար կազմում է շուրջ 800 դրամ
Հայկական Մամուլ
Կառավարության երեկվա որոշմամբ, օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը մեղմելու նպատակով' անապահով ընտանիքներին տրամադրվող ընտանեկան նպաստի չափը կավելանա 1000 դրամով: Հարցը ներկայացնող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ խոսքը նպաստառու 105 հազար ընտանիքներին է վերաբերվում:
Հանձնաժողովի տվյալների համաձայն' էլեկտրաէներգիայի միջին ամսական սպառումը յուրաքանչյուր ընտանիքի կողմից կազմում է շուրջ 200 կվտ, 2014-ի օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի նախատեսվող բարձրացումը կազմում է 3,85 դրամ կամ յուրաքանչյուր ընտանիքի համար միջին ամսական լրացուցիչ ծախսը` շուրջ 800 դրամ: Նկատի ունենալով այս հանգամանքը, որոշմամբ դրամական օժանդակություն կտրամադրվի նպաստների իրավունք ունեցող բոլոր ընտանիքներին' բարձրացնելով ընտանեկան նպաստի բազային մասը' 1000 դրամով, սոցիալական նպաստը' 1000 դրամով, եռամսյակային հրատապ օգնությունը' 1000 դրամով:
Շարունակությունը` «Ազգ» շաբաթաթերթում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում