«Հրապարակ». Իշխանությունները մենակ են մնացել սահմանադրական բարեփոխումների հարցում
Հայկական Մամուլ
Իշխանությունները մենակ են մնացել սահմանադրական բարեփոխումների հարցում և անհանգստացած են, որ բարեփոխումների քննարկումներին ընդդիմությունը չի մասնակցում: Այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Ի դեպ, բավական փոխվել է նաև ՀՅԴ-ի պահվածքը, որն ի սկզբանե կողմ էր բարեփոխումներին: Իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անել, որպեսզի ընդդիմությունը, թեկուզ ամենակոշտ «ռետորիկայով», «ոչ» ասի, սակայն մասնակցի գործընթացին: Խորհրդարանական ղեկավարության հույսը Գագիկ Ջհանգիրյանն է, հաճախ են նրան «կանչում, մշակում», թե՝ եղբայր, դե՞մ ես, հրապարակավ, որպես իրավաբան, արտահայտվի: Ջհանգիրյանը, մեր տեղեկություններով, ասում է' հը-ը: Սակայն երբեմն-երբեմն փոքրիկ ժեստեր է անում խնդրարկուներին:
Թերթը հիշեցնում է, որ հուլիսի 1-ից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի «շրջիկ» խմբերն սկսել են մարզային այցելությունները, որպեսզի մարզաբնակներին լուսավորեն, վարակեն բարեփոխումների «լույսով», որից հետո փաթեթը' արված առաջարկություններով, կներկայացվի նախագահին' դառնալու հայեցակարգ, որից հետո էլ' 2015թ., կներկայացվի ԱԺ քննարկմանն ու հաստատմանը:
Շարունակությունը`«Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում