«Հրապարակ». Թուրքիայի ԱԳՆ-ն այդպես էլ չհերքեց սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու մասին լուրերը
Հայկական Մամուլ
Երեկ ԱՄՆ Անկախության օրն էր, եւ այդ առթիվ Հայաստանից ու Թուրքիայից ԱՄՆ-ին աննախադեպ ժեստեր արվեցին: Գրում է
«Հրապարակ»-ը:
Թուրքիայից հայտարարվեց, եւ Թուրքիայի ԱԳՆ-ն այդպես էլ չհերքեց, որ առկա է վարչապետ Էրդողանի կարգադրությունը առաջիկա սեպտեմբերին Հայաստանի հետ սահմանը բացելու մասին: Սերժ Սարգսյանն էլ իր հերթին նախագահ Օբամային հաջողություններ մաղթեց «բոլոր նախաձեռնություններում» եւ ԱՄՆ ժողովրդին շնորհավորելու համար այցելեց ոչ թե ԱՄՆ դեսպանատուն, այլ դեսպան Ջոն Հեֆերնի կեցավայր: Նման արտասովոր այցը կարող էր նշանակել միայն շնորհակալություն եւ հարաբերությունների առանձնաշնորհյալ փուլ:
Շարունակությունը` «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում