«Առավոտ». Պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն
Հայկական Մամուլ
Այս տարվա հուլիսի 1-ից պահնորդական ծառայություն մատուցող կազմակերպությունները պետք է լիցենզավորվեն՝ համաձայն «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքի: Եվ չնայած նրան, որ մեր երկրում մոտ 10 հազար պահնորդ կա, նրանցից այս պահի դրությամբ 430-ն է որակավորման ստուգում անցել, իսկ առանց այդ որակավորման ստուգում անցած պահնորդի՝ կազմակերպությունը չի կարող լիցենզավորվել:
Ոլորտի մասնագետների հաշվարկներով՝ 430 պահնորդներով ծառայություն կարող է մատուցել ընդամենը 1-2 կազմակերպություն, մինչդեռ այսօր դաշտում պահնորդական գործունեություն է ծավալում 20-22 կազմակերպություն:
Նշենք, որ այս օրենքը սահմանում է մասնավոր պահնորդական գործունեության իրավական հիմքերը:
Շարունակությունը` «Առավոտ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում